Լուկաշենկոն և Պուտինը քննարկել են ՀԱՊԿ առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցեր|factor.am|

factor.am: Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 8-ի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-բելառուսական համագործակցության հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը։ Այս մասին գրում է BelTA գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են ՀԱՊԿ առաջիկա հանդիպման հարցերը։ Զրույցի մեկ այլ թեման էր բելառուս-ռուսական հարաբերությունները՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության վրա»,- ասվում է հաղորդագրությունում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև մինչև այս տարվա վերջ նախատեսված հանդիպումների ժամանակացույցը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով