afd5cb01fb5bfe10261c0162c2463155.jpg

Արցախի հետ շանտաժի լեզվով խոսել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան |artsakhpress.am|

Արցախպրես։ Հարցազրույց առաջնագծում տիրող իրավիճակի և առկա լարվածության մասին ԱՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ: Նկատելի է նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում ավելացել են հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները: Ներկայումս ինչպիսի՞նն է իրադրությունն առաջնագծում:

-Իրադրությունն առաջնագծի տարբեր ուղղություններում տարբեր է՝ կախված, թե կոնկրետ տվյալ ուղղությամբ հակառակորդի գործողությունները ինչ բնույթ են կրում: Անկանոն կրակոցներ միշտ էլ եղել են, սակայն վերջին շրջանում Ադրբեջանի քայլերը սկսել են առավել նպատակային բնույթ կրել, տեսանելի է, որ այդ երկրի զինուժը խնդիր է դրել՝ ամեն գնով վնաս պատճառել՝ թե՛ մարդկային, թե՛ նյութական։ Դա նրա համար այս փուլում, կարծես թե, այդքան էլ էական չէ: Կարևորը հայկական կողմի վրա ճնշումների փորձեր ձեռնարկելն է, ինչը չի կարող ՊԲ-ի կողմից անպատասխան մնալ:

-Ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց:
Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված հարևան երկրի կողմից նման պահվածքը, և արդյոք առաջիկայում լարվածության աճը կարո՞ղ է պահպանվել:

-Ադրբեջանը որոշակիորեն ակտիվացրել է իր ավանդական մարտավարությունը՝ փորձելով առաջնագիծը պահել լարվածության մեջ: Պաշտոնական Բաքվի այս վարքագիծը բխում է Արցախի հարցով ընթացող պրոցեսների տրամաբանությունից։ Մինչ այա պահն Ադրբեջանը զուտ իմիտացիայիով է զբաղված՝ փորձելով ցույց տալ, թե պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն, իրականում, իր քայլերը հակառակն են հուշում: Բանակցությունների վերսկսման հետաձգումը պարարտ հող է ադրբեջանական սադրանքների համար:

-Պարո՛ն Աբրահամյան, շատ է խոսվում Ադրբեջանի կողմից ամրաշինական գործողությունների իրականացման մասին, ի՞նչ վտանգ է դա ներկայացնում, ինչի՞ մասին է խոսքը:

-Դրանք ռազմական, բազմաֆունկցիոնալ օբյեկտներ են, որոնք առաջին հերթին ծառայեցվում են, օգտագործվում են որպես ճնշման լծակներ հայկական դիրքերի ուղղությամբ, հնարավորության դեպքում՝ նաև թիկունքում գտնվող տարբեր նշանակության օբյեկտների, մարդկային ուժի ուղղությամբ կրակ բացելու, վնաս հասցնելու համար: Ակնհայտ է, որ «խաղաղության ուղերձների» ներքո, Ադրբեջանը փորձում է առաջնագիծը նկարագրածս և դրա նշանակությամբ այլ ռազմական ենթակառուցվածքների ձևավորմամբ, հագեցմամբ նախապատրաստել հնարավոր սադրանքների: Ադրբեջանի այս պահվածքը նաև ցույց է տալիս, որ Ադրբեջանը ձեռքի տակ նոր սցենարներ է մշակում՝ ցանկացած պահի իրավիճակն առաջնագծում կտրուկ սրելու համար:
ՊԲ կանխարգելիչ գործողությունները նպատակ ունեն որոշակի պարբերականությամբ, ստեղծված անհրաժեշտությունից ելնելով՝ կանխելու Ադրբեջանի այն քայլերը, որոնք եթե ոչ այսօր, ապա կարճ ժամանակ անց կարող են լարվածության նոր փուլ թևակոխել:

Շարունակությունը կարդացեք Արցախպրես-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն