Գործադիրը հավանություն տվեց ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրին

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրին»։

Ըստ համաձայնագրի հիմնավորման՝  ստորագրումը ենթադրում է  Հայաստանին վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 100 մլն եվրո միջոցների ստացում, որոնք կուղղվեն «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: 

«Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»։

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

1.  հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,

2.  պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,

3.  պետական գնումների համակարգի արդիականացումը,

4.  կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,

5.  կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,

6.  ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,

7.  կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

Վարկային միջոցները կուղղվեն «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև