Գենիչեսկն ընտրվել է Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաք |tert.am|

tert.am: Գենիչեսկն ընտրվել է որպես Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաք, որտեղ գտնվում են հիմնական իշխանությունները։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ 

«Այսօր Խերսոնի վարչական շրջանի ժամանակավոր մայրաքաղաք է ընտրվել Գենիչեսկը, այնտեղ կենտրոնացած են բոլոր հիմնական իշխանությունները»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օրեր առաջ համաձայնել էր Խերսոնի շրջանից և հարակից տարածքներից զորքերն ու տեխնիկան Դնեպրի ձախ ափ դուրս բերելու մասին ՌԴ ԶՈւ բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի առաջարկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն