Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են

Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբը նոյեմբերի 12-ին այցելել է զորավարժարան, որտեղ նախապես բացազատված ուսումնական կետերում դասընթացի մասնակիցներին են ներկայացվել ժամանակակից սպառազինության մի շարք նմուշների, ջերմատեսիլ սարքերի, նշանոցների մարտավարատեխնիկական առանձնահատկությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
«Հաջորդիվ դասընթացի հերթական խմբի մասնակիցների հետ անցկացվել է հրաձգային մարզում՝ կրակային ճիշտ դիրքի զբաղեցում, պահեստատուփի լիցքավորում, անվտանգության կանոնների հրահանգավորում, թիրախի նշանառում և իհարկե՝ գործնական հրաձգության վարում ինքնաձիգներից։
 
Հիշեցնենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը գործարկել է նաև նոր էլեկտրոնային հարթակ, որտեղ մարտական հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները, անցնելով հետևյալ https://shooting.mil.am հղումով», – նշված է հաղորդագրության մեջ:

 

 
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև