Դեմոկրատները պահպանել են Սենատի նկատմամբ վերահսկողությունը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը հաջողվել է պահպանել վերահսկողությունը Սենատի նկատմամբ։ Դա հաջողվել է շնորհիվ Նևադա նահանգում դեմոկրատ Քեթրին Քորթես Մաստոյի հաղթանակի։ Ներկայացուցիչների պալատի համար պայքարը դեռևս շարունակվում է, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գոհ է ընտրությունների արդյունքներից։

BBC-ն, հղում անելով ամերիկյան CBS հեռուստաընկերությանը, գրում է, որ Մաստոն, որը վեց տարի առաջ դարձել էր Սենատում առաջին լատինաամերիկացին, շրջանցել է հանրապետական թեկնածու Ադամ Լասքալթին, որին աջակցում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Այսպիսով, ներկայումս Դեմոկրատական կուսակցությունը Սենատում ստանում է 50 տեղ, իսկ Հանրապետականը՝ 49։ 

Միակ նահանգը, որտեղ միջանկյալ ընտրությունների արդյունքները դեռևս հայտնի չեն, Ջորջիան է։ Դեկտեմբերի 6-ին այնտեղ կկայանա Սենատի ընտրությունների երկրորդ փուլը։ Սակայն, եթե նույնիսկ Ջորջիայում հաղթի հանրապետական թեկնածուն, Սենատում ձայների հավասար բաշխման պարագայում որոշիչ է դառնալու ԱՄՆ դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսի ձայնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն