Մայիսի 3-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրականացրել են նախատեսված խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերել են 10 հատ կտրող-ծակող իր, 7 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ, 3 ականջակալ, բջջային հեռախոսի USB 7 լար, 209 հատ խաղաթուղթ, 8 հատ ինքնաշեն զառ և ինքնաշեն քարերով նարդի։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Մայիսի 2-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում դատապարտյալների մոտից անձնական զննությամբ հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, 2 լիցքավորիչ և 1 ականջակալ։
Ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին և մայիսի 2-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տարբեր ժամերի իրականացվել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում հիմնարկի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 5 հատ կտրող-ծակող իր, բջջային հեռախոսի 1 մարտկոց և 7 բջջային հեռախոս։
Հայտնաբերվածներն առգրավվել են, փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։