8df338655b0db85da6368bdf866784f4.jpg

Թրամփն ու Պուտինը քննարկել են Վենեսուլեայի հարցը |lragir.am|

lragir.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել իրավիճակը Վենեսուելայում: Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է, որ քննարկվել է վենեսուելացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը:

«Պուտինը չի ցանկանում միջամտել Վենեսուելայում, բայց ցանկանում է, որ Վենեսուելայում դրական բան լինի: Նույնն էլ ես եմ ուզում: Մենք ցանկանում ենք մարդասիրական օգնություն հասցնել, մարդիկ քաղցած են, սնունդ, ջուր չունեն», – ասել է Թրամփը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն