ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Բալիում Լավրովի հոսպիտալացման մասին տեղեկությունները |news.am|

news.am: ՌԴ ԱԳՆ-ն հերքել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Բալիում հոսպիտալացնելու մասին տեղեկությունները։ Նա Բալի է մեկնել G20-ի գագաթաժողովին մասնակցելու համար։

«Մենք այստեղ Սերգեյ Վիկտորովիչի հետ Ինդոնեզիայում կարդում ենք լրահոսը եւ մեր աչքերին չենք հավատում. պարզվում է՝ նա հոսպիտալացվել է։ Սա արդեն, իհարկե, ֆեյքերի բարձրագույն պիլոտաժ է։ Դե հա, սպասեք, համաշխարհային էքսկլյուզիվ է»,- գրել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ AP-ը, վկայակոչելով ինդոնեզական պաշտոնյային, տեղեկացրել էր, որ Լավրովը հոսպիտալացվել է «սրտի խնդիրների պատճառով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով