Գազատարի վնասման հետևանքով դադարեցվել է Աջափնյակի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքների ժամանակ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկի հատվածում վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատարը:

Այդ պատճառով նոյեմբերի 16-ին՝ ժամը 03:00-ից, դադարեցվել է Սիսակյան փողոցի թիվ 16, 22, 3 բազմաբնակարան շենքերի, Լենինգրադյան փողոցի թիվ 23/11, 23/12, 23/13, 14/1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով