Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին կտրամադրվի սոցիալական աջակցություն

Սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500.000 դրամի չափով։ Կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց նախագիծը։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները գտնվելու են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում, որպես հետևանք կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է գումար տրամադրել 293 շահառուների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն