azatutyun.am: ԱՄՆ Հանրապետական կուսակցությունն ապահովել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկելու համար անհրաժեշտ 218 մանդատը։ Դեմոկրատներն ունեն 208 մանդատ։
Նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի վերահսկողությունը մնում է դեմոկրատներին:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հանրապետական կուսակցությանը։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ ամերիկացիները ցանկանում են, որ իշխանությունները կենտրոնանան իրենց համար կարևոր խնդիրների վրա։
«Եվ ես կաշխատեմ ցանկացածի հետ՝ հանրապետականների թե դեմոկրատների, ովքեր կցանկանան աշխատել ինձ հետ արդյունքի հասնելու համար», – հայտարարել է նա։