«Կամազի» կողաշրջման հետեւանքով վիրավոր 7 զինծառայողների վիճակը կայուն է |news.am|

news.am: Պաշտպանության նախարարության «Կամազի» կողաշրջման հետեւանքով վիրավորված 7 զինծառայողների վիճակը կայուն է, նրանք շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը։ Այս մասին ասել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Ի հիշեցում՝ նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տարածքում։ Պատահարի հետեւանքով զոհվել էր սպայական վերապատրաստման դասընթացի մասնակից 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը, վիրավորել էր 7 զինծառայող։

Թորոսյանը հայտնել է նաեւ, որ նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը եւս կայուն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով