Սախալինի շրջանի գյուղերից մեկում պայթյուն է եղել․ 9 զոհ կա

Այսօր առավոտյան Ռուսաստանի Սախալինի շրջանի Տիմովսկոյե գյուղի հինգհարկանի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյուն է եղել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Զոհերի թիվը հասել է իննի»,- հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 

Ավելի վաղ շրջանի ղեկավար Վալերի Լիմարենկոն Telegram-ի իր ալիքում 8 զոհերի մասին էր հայտնել՝ նշելով, որ նրանց թվում կան չորս երեխաներ։

Լիմարենկոն լրագրողներին ասել է նաև, որ մուտքում 33 մարդ է ապրել, նրանցից 23-ը ողջ են։ Երկու բնակչի դեռևս չի հաջողվել գտնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն