Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը փակ կլինի փողոցների որոշ հատվածների երթևեկությունը

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը ևս Երևանում փակ կլինեն փողոցների որոշ հատվածներ։
 
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, նոյեմբերի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև 12:00-ն, փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Իսահակյան հատվածի երթևեկությունը:
 
12:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն