Համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան |tert.am|

tert.am: «Ես համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության». այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը, որը պաշտոնապես ավարտել է իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում։

«Երեկ պաշտոնապես ավարտվեց Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի իմ առաքելությունը։ Դա մեծ փորձ էր պատմական պահին: Ես երախտապարտ եմ Ադրբեջանում ձեռք բերած բազմաթիվ ընկերներին և մաղթում եմ իմ իրավահաջորդ Անն Բոյոնին ամենայն բարիք: Ես համոզված եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են հասնել խաղաղության: Երբեք մի՛ հանձնվեք»,- գրել է Գրոսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով