Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել |news.am|

news.am: Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը եւ Ալի Ասադովը նոյեմբերի 17-ին Բաքվում կայացած բանակցություններից հետո նոյեմբերի 22-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը։ Բացի այդ, Միշուստինը եւ Ասադովը քննարկել են երկկողմ ներդրումներին եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող արդիական հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն