Արցախի նախագահականից չեն մեկնաբանում՝ Վարդան Օսկանյանը կնշանակվի Արցախի ԱԳ նախարար, թե ոչ |factor.am|

factor.am: Լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվում, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն առաջիկայում կնշանակվի Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում:

Արցախի նախագահի աշխատակազմը, սակայն, որևէ ձևով չի մեկնաբանում տեղեկությունը։ «Ես որևէ իրավասություն չունեմ այդ հարցին պատասխանելու։ Միայն կասեմ, որ այս պահի դրությամբ Արայիկ Հարությունյանն ԱՀ ԱԳՆ-ի պաշտոնում նշանակելու մասին որևէ հրամանագիր չի ստորագրել»,- ասաց Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Հիշեցնենք՝ առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Դավիթ Բաբայանն ազատվել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն