Ադրբեջանն էլեկտրատեխնիկա կտրամադրի Ուկրաինային՝ էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ:

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակումների ֆոնին Ուկրաինայի էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակը»,- ասված է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության հաղորդագրությունում։

Հալուշենկոն տեղեկացրել է, որ արվում է հնարավորը՝ հաղթահարելու հարձակման հետևանքները և վերականգնելու էլեկտրամատակարարումը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան զգալի վնասներ է կրել և զգում է միջազգային գործընկերների օգնության կարիքը: Հաղորդագրության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանը էլեկտրատեխնիկա կտրամադրի Ուկրաինային՝ էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն