Հանգիստ կարելի է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունները դրական են ընթանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ, ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում խոչընդոտներ եղել են։
«Մեր հատուկ ներկայացուցիչները պարբերաբար քննարկում էին այդ հարցերը: Առաջիկայում հնարավոր քայլերից է անձնագրերով անցնելու թույլտվությունը։ Այժմ նորմալ առաջ է գնում։ Կարգավորման գործընթացը սկսվել է․ սա շատ կարևոր է։ 30 տարի չստեղծված շփումները, հաստատվել են»,- ասել է Քալընը։