2841de17e0711cf64e0a6dab37ac077b.jpg

Տաքսու վարորդները փակել են Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը. Օսիպյանի փոխանցած առաջարկին չհամաձայնեցին |tert.am|

tert.am: Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում: 

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը:

Ոստիկանության ծառայողը բողոքի ակցիա իրականացնողներին ասաց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի անունից հայտնում է, որ ՃՈ պետի տեղակալը բոլորին սպասում է իր մոտ:

Վարորդների որոշ մասը համաձայնեց գնալ, մյուսները մերժում են առաջարկը: Բողոքի ակցիան շարունակվում է:

Մաշտոցի պողոտան փակվել է տաքսիստների կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն