Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները |news.am|

news.am: Այսօր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնից հայտնում են, որ նույն օրը լսումներ տեղի կունենան Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածության վերաբերյալ, ով նախագահ Ջո Բայդենի թեկնածուն է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Նրանց թեկնածությունների հաստատման պարագայում, արդեն հունվարին Թրեյսին Երևանից կմեկնի Մոսկվա, իսկ Քվիենը կկարողանա ժամանել Երևան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն