Ջեյհուն Բայրամովը մեկնել է Լեհաստան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր մեկնել է Լեհաստան, որտեղ մասնակցելու է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 29-րդ նիստին:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո վարչության փոխանցմամբ, Լեհաստանում Բայրամովի օրակարգում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:

ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի նիստը գումարվելու է Լոձում դեկտեմբերի 1-2-ը: Այդ նիստին կմասնակցի նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 29-րդ նիստին։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով