ac553267922a71e66d796a5ddb879cf5.jpg

Հայաստանի հատուկջոկատայինները Չեչնիայում էին. այնտեղ է եղել նաեւ Վանեցյանը. ԱԱԾ |news.am|

news.am: Հայաստանի Հատուկջոկատայինները Չեչնիայից վերադարձել են գավաթով։ Այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

Նա նաեւ նշեց, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ներկա է գտնվել առաջնության միջոցառմանը։

Նշենք, որ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի է ունեցել 7–րդ ուժային ստորաբաժանումների մարտավարական հրաձգության բաց առաջնությունը՝ նվիրված Չեչնիայի հանրապետության առաջին նախագահի՝ Ահմադ Հաջի Կադիրովի հիշատակին։

Մայրաքաղաք Գրոզնիի հանդիսությունների «Սաֆիա» պալատում, տոնական մթնոլորտում տեղի է ունեցել առաջնության արդյունքների ամփոփում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն