Ստամբուլում տրամվայը բախվել է ավտոբուսին, ավելի քան 10 մարդ տուժել է |news.am|

news.am: Ստամբուլում տրամվայի եւ ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետեւանքով տուժել է 11 մարդ, հայտնում է Anadolu-ն։

Վթարը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսում՝ Ալիբեյկյոյ շրջանում։ ՃՏՊ արդյունքում ավտոբուսը  ուժեղ վնասվել է։

Վթարի հետեւանքով տուժել է 11 մարդ, մեկը ծանր վիրավորվել է։  Փրկարարներին հաջողվել է ավտոբուսից դուրս բերել մեկ մարդու, որը սեղմվել էր կոնստրուկցիաներով։

Մի քանի կայարանների միջեւ տրամվայների երթեւեկությունը դադարեցվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն