Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. վարորդը, բժիշկը և բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 05.00-ին, շտապբուժօգնության մեքենան Բաղրամյան պողոտան և Օրբելի եղբայրների փողոցը միացնող թունելի սկզբնամասում բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին և ճանապարհային նշաններին:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

57-ամյա վարորդը և ուղևորները՝ 26-ամյա բժիշկն ու 64-ամյա բուժքույրը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն