azatutyun.am: 10 օր առաջ Ադրբեջանը սեպտեմբերյան մարտերում զոհված 13 զինծառայողների մարմիններ փոխանցեց հայկական կողմին։ Գենետիկ փորձաքննություններն այսօր ավարտվել են՝ բոլոր մարմինները նույնականացվել, տեղեկացանք Դատաբժշկական կենտրոնից։
«Բոլոր տասներեք մարմիններն էլ նույնականացվել են։ Ես կարծում եմ, որ արդեն հանձնել են ծնողներին։ Մենք մեր մասով աշխատանքները ավարտել ենք հենց այսօր»,- փոխանցեց Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ կրկնակի փորձաքննության կարիք չի եղել, մարտերից ավելի քան երկու ամիս անց աշխատել են միայն ոսկրային հյուսվածքների հետ. – «Էս դեպքում աշխատել ենք միայն ոսկրային հյուսվածքների հետ, սակայն ունեցել ենք լիարժեք բնութագրեր հենց առաջին փորձից ու ստացել ենք նույնականացումներ»։