Ուկրաինայում դատարանը 44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցուն 8 տարվա ազատազրկման է դատապարտել |factor.am|

factor.am: Ուկրաինական դատարանն ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացի, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միսիր Գասիմլիին և նրա ընկերոջը՝ Սուբհան Գուլիևին, գրում են ադրբեջանական լրատվականները։

Նրանք մեղավոր են ճանաչվել մարդու առևանգման, խուլիգանության ու զենք պահելու համար։ Դատարանը երկուսին էլ 8 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել։ Հաղորդվում է, որ վճռի հրապարակումից հետո դատապարտյալները դատարանում ոչ ադեկվատ պահվածք են դրևսորել։

Հավելենք, որ Դասիմլին և Գուլիևը ձերբակալվել էին 2021 թվականի հունիսին Կիևում։ Նրանք Կիևի ռեստորաններից մեկում ծանոթացել են հայկական ծագումով Իսպանիայի քաղաքացու հետ, այնուհետև առևանգել են նրան, ծեծել և թալանել։ Ադրբեջանցիները, ինչպես կարելի էր սպասել, հերքում են այս ամենը և փորձում են գործին քաղաքական ենթատեքստ տալ։ Նրանք պատրաստվում են բողոքարկել դատավճիռը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն