Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում ազատ արձակել ակտիվիստ Հաջիևին |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը Ալիևի վարչակազմին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նախօրեին խուլիգանության մեղադրանքով կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևին։

«Կոչ ենք անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան»,- «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

Հաջիևը հայտնի է Ադրբեջանի իշխող ընտանիքի նկատմամբ իր կոշտ քննադատությամբ, բազմիցս ձերբակալվել և հետապնդումների է ենթարկվել։ Անցած ամիսներին նա հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվելու մտադրության մասին։ Բախտիյար Հաջիևի հրապարակային վերջին մեկնաբանություններից մեկը վերաբերում էր Ադրբեջանի առաջին տիկին և երկրի փոխանախագահ Մեհրիբան Ալիևային՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում գործունեությունը դադարեցնելու հետ կապված։

Ընդդիմադիր գործիչը հիշեցրել էր Ալիևայի և ՄԱԿ-ին կից այդ կառույցի նախկին ղեկավարության միջև կոռուպցիոն կապերը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն