Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ պատվիրակությունը

Ճանաչողական այցով դեկտեմբերի 12-14-ը Հայաստանում են Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների զարգացման դպրոցի «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական դասընթացի» ունկնդիրներն ու ղեկավար կազմը:

Ինչպես հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչությունում։ Հյուրերին ներկայացվել է բրիֆինգ Հայաստանի պաշտպանական և անվտանգային քաղաքականության վերաբերյալ:

Այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարաններում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև