Փաշինյանը նշեց, որ մշտական կապի մեջ է Արցախի նախագահի հետ՝ իրադարձությունների զարգացումները և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին անդրադարձի ժամանակ նշեց, որ ՀՀ դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդարանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, ՀԿ-ները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները նախ և առաջ Լեռնային Ղարաբաղին ցեղասպանության կամ հայրենազրկման ենթարկելու նպատակ ունեն․ «Ադրբեջանը շարունակաբար իրագործում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականություն, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա»։

Վարչապետը հավելեց, որ լիարժեք պաշտպանում է ՀՀ ԱԺ-ի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը։ Նա դիվանագիտական ծառայությանը, ԱԳՆ-ին հանձնարարեց այս ուղերձը արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին։

«Մշտական կապի մեջ եմ ԼՂ նախագահի հետ, իրադարձությունների զարգացումները և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև