ԱՄՆ Սենատը Քրիստինա Քվինին հաստատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

2022թ․ դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Սենատը Քրիստինա Քվինին հաստատեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ 
 
Քվիենը մինչև այդ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն էր։ 
 
Հիշեցնենք, որ մինչև այժմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Լին Թրեյսին։ Թրեյսին դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2019թ. փետրվարի 19-ին։ 
 
Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը Թրեյսին զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Լին Թրեյսին առաջադրվել է Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածուի պաշտոնում։ Թերյսին, եթե նշանակվի, կլինի Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն