tert.am: Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքում տեղի է ունեցել պայթյուն. կայանված մեքենան պայթյել է այն պահին, երբ դրա կողքով անցնում էր ոստիկանական ավտոբուսը։ Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտնել է Haber Turk հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05:10-ին: Պայթյունի հետևանքով վիրավորվել է ութ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ պայթյունի կազմակերպման համար կասկածվող երկու անձ բերման է ենթարկվել։
Ինչպես նշել են տեղական իշխանությունները Twitter-ում, միջադեպը որակվում է որպես ահաբեկչություն։