Ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Այսպես, ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն: Նոր օրենքով դադարեցվում է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը:

Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ: Ենթակա 3 մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ քաղաքական պատասխանատուն լինելու է ՆԳ նախարարը:

Ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ՆԳ նախարարը պատասխանատու է լինելու ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման համար, կադրային  նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև