hetq.am: Ռուսական բանակը զորքերի մի մասը հետ է քաշում Խերսոնի մարզի բռնազավթված տարածքներից։ Այդ մասին իր առավոտյան տեղեկագրում հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Հակառակորդն իրականացնում է առանձին ստորաբաժանումների վերադասավորում և իր զորքերի մի մասը Կախովկայից և Նովայա Կախովկայից հետ քաշում Նիժնիե Սերեգոզի բնակավայրի շրջան (Խերսոնի մարզի Գենիչեսկի շրջան)»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ ռուսաստանցի զինվորականները խաղաղ բնակչության շրջանում «տարածում են տեղեկատվություն այն մասին, որ ռուսական զորքերը մինչև տարեվերջ կթողնեն Կախովկան»։ Այդ պատճառով, ըստ ուկրաինական կողմի, այդ տարածքների որոշ բնակիչների ռուսական ուժերն առաջարկում են տեղափոխվել Ղրիմ։
ՌԴ ԱԳՆ-ն դեռևս նոր տվյալներ չի հայտնել Խերսոնի մարզում իր զորքերի վերադասավորումների կամ տեղափոխության մասին։
Ավելին՝ hetq.am-ում