Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման տարեդարձի առթիվ մի խումբ զինծառայողներ են պարգևատրվել

Դեկտեմբերի 17-ին զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ։

«Ելույթ ունեցողներն անդրադարձել են զորատեսակի կազմավորմանն ու անցած ճանապարհին՝ կարևորելով ՌԷՊ ստորաբաժանումների դերը բանակի մարտունակության ամրապնդման գործում։

Միջոցառման ավարտին զորատեսակի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով