Մեղադրանքներն այն մասին, որ Ռուսաստանը իբր Ուկրաինայում օգտագործում է իրանական անօդաչուներ, մտացածին են. Նեբեզնյա |tert.am|

tert.am: Մեղադրանքներն այն մասին, որ Ռուսաստանը իբր Ուկրաինայում օգտագործում է իրանական անօդաչու թռչող սարքեր, մտացածին են: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության կողմից Ռուսաստան անօդաչու սարքերի իբր մատակարարումների թեման Ուկրաինայում դրանց օգտագործման համար ոչ մի կապ չունի Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման հետ, սակայն արևմտյան գործընկերներն ակտիվորեն փորձում են զարգացնել այդ թեման։

«Այդ մեղադրանքները բացարձակապես մտացածին են, արհեստական»,- ընդգծել է դիվանագետը։

«Մենք գիտենք, որ Կիևի ներկայացուցիչները դեռևս չեն կարող երկկողմ ուղիներով Թեհրանին տրամադրել որևէ փաստաթղթային ապացույց ռուս զինվորականների կողմից իրանական ծագման անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ»,- ասել է Նեբենզյան։

Շարունակությունը՝ tert.am-ում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն