Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են. ԱՄՆ կոնգրեսական |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատում Մասաչուսեթս նահանգը ներկայացնող Լորի Թրահանը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս չհիմնավորված ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են: Եվս մեկ անգամ Պետքարտուղարությանը կոչ եմ անում օգնել դիվանագիտական լուծում գտնելու հարցում», – գրել է Թրահանը Twitter-ի իր էջում:

ԱՄՆ Կոնգրեսի անդամները շարունակում են բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը։ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամները հաղորդագրություն են տարածել՝ դատապարտելով Ադրբեջանին Լաչինի միջանցքը փակելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն