b53c16c5918aa0cd11346b20b225a60f.jpg

Ղազախստանում առաջին անգամ նախագահական ընտրություններում գրանցել են կնոջ թեկնածությունը |armenpress.am|

Արմենպրես։ Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունների համար պայքարում որպես թեկնածու է գրանցել կնոջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, «Լուսավոր ճանապարհ» («Աք ժոլ») կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր Դանիյա Եսպաևան հունիսի 9-ին կայանալիք ընտրություններում կպայքարի նախագահի պաշտոնի համար:

Ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էր երեք թեկնածուների, այդ թվում և Ղազախստանի գործող ղեկավար Քասիմ-Ժոմարտ Տոկաևին, ով համարվում է հաղթելու հիմնական թեկնածուն:
Ղազախստանը շուրջ 30 տարի նախագահող Նուրսուլթան Նազարբաևը մարտի 20-ին վայր էր դրել երկրի ղեկավարի լիազորությունները, ինչից հետո պետության ղեկավար էր դարձել Սենատի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն