ՌԴ ԱԳՆ-ից չեն մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն առաջարկում լուծել ԼՂ կարգավիճակի հարցը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ին տված հարցազրույցում չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն առաջարկում լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն իրականացվում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»,- ասել է նա։

Գալուզինը հավելել է, որ «Մոսկվան միայն օգնություն է ցուցաբերում կողմերին, ինչպես արձանագրված է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ»։

«Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները բացառապես գաղտնի են, մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, դա միայն կվնասի գործին»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն