5 զոհ, 20 վիրավոր Խերսոնի ռուսական հրթիռակոծության հետևանքով |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Կիևը հաղորդում է, որ Խերսոն քաղաքի կենտրոնական թաղամասերի՝ այսօր առավոտյան տեղի ունեցած հթրիռակոծության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 20 վիրավորվել են։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։

«Ահաբեկիչ պետությունը շարունակում է խաղաղ բնակչության ռմբակոծությունների միջոցով «Ռուսական աշխարհը» տարածել», – իր հերթին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Խերսոնի հրթիռակոծությունը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քաղաքի այն շրջանում, որտեղ որոտացել են պայթյունները, «ռազմական նշանակության օբյեկտներ չեն եղել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն