Բրյուսովի անվան պետական համալսարանը արձագանքել է Դատախազության տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն- խմբ․) նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Համալսարանը ծանոթացել է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը:
Այն առաջացրել է բուհի ռեկտորի և անձնակազմի տարակուսանքն ու զարմանքը: Մեզ համար անհասկանալի է, թե ինչ վարույթների մասին է խոսքը:
Իրավիճակի վերաբերյալ այս պահին այլ մեկնաբանություններ չունենք»,- նշված է հաղորդագրության մեջ։