tert.am: Ռուսական ՀՕՊ համակարգերը ցածր բարձրության վրա խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Էնգելսի ռազմական օդակայանին (Սարատովի մարզ) մոտենալիս, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Անօդաչու թռչող սարքը խոցվել է դեկտեմբերի 26-ի գիշերը Մոսկվայի ժամանակով մոտավորապես 1:35-ին։
«Անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով օդակայանում գտնվող տեխնիկական անձնակազմի երեք ռուս զինծառայող մահացու վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկուշաբթի գիշերը սոցցանցերում ականատեսները հայտնել են Էնգելսի ռազմական օդակայանի տարածքում պայթյունի և օդային հարձակման ահազանգի ձայներ։