«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից:

«2022 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1976թ. ծնված Ա.Խ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեկտեմբերի 26-ին ժամը 18:00-ի սահմաններում, դատապարտյալը վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին, Ժամը 01:10-ի սահմաններում, Ա.Խ.-ի ինքնազգացողությունը դարձյալ կտրուկ վատացել է, կանչվել է շտապօգնություն, որը ժամը 01:25-ի սահմաններում արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն