Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանին կանչել են երկրի արտգործնախարարություն |1lurer.am|

1lurer.am: Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Լրատվամիջոցների տվյալով՝ թուրքական կողմն անհանգստացած է, որ Փարիզում աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։

Ավելի վաղ Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում հրաձգություն էր տեղի ունեցել, հայտարարվել է երեք զոհի մասին:

Փարիզի դատախազի ձևակերպմամբ՝ հարձակման պատճառ կարող է լինել ռասայական ատելությունը: Քրդական համայնքի ներկայացուցիչները զանգվածային ցույցեր են սկսել: Լրատվամիջոցները հայտնում են, որ շատերը հրաձգությունը կազմակերպելու համար մեղադրում են Թուրքիային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով