ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրով ոստիկանությունը ստացել է ժամանակակից սարքավորումներ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փորձաքրեագիտական վարչությանը տրամադրվել է մեկ շարժական լաբորատորիա, որը կոմպլեկտավորված է ՔԿՃՄ դեպքի վայրերից աղտոտվածության աստիճանը հայտնաբերող, չափումներ և նույնականացում իրականացնող համակարգերով, ինչպես նաև քրեագիտական ծախսվող նյութերով, քրեագիտական հետազոտություններ իրականացնող տեխնիկայով և տարբեր աստիճանի անհատական պաշտպանիչ միջոցներով:

Շարժական լաբորատորիան, ըստ հաղորդագրության, տրամադրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում դեպքի վայրերի զննություններ և դատական փորձաքննություններ իրականացնելու համար մասնագիտացված քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային (ՔԿՃՄ) սարքավորումների տրամադրում» խորագրով թիվ 58 ծրագրով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով