Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զ. Սարկավագի – Է. Հասրաթյան և Զ. Սարկավագի – Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկներում: Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
