ՀՀ առողջապահության փոխնախարարը պարգևատրվել է «ԵՏՄ զարգացման գործում ավանդի համար» մեդալով

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով: Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից:  

«ԵԱՏՄ զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով