2023-ին ԱՄՆ-ն Ուկրաինային 45 մլրդ դոլար օգնություն կտրամադրի |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է պետական բյուջեի մաիսն օրենքը, որը նախատեսում է Ուկրաինային 45 մլրդ դոլարի օգնություն հատկացնել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս գումարը ավելի մեծ է նրանից, ինչ ի սկզբանե Բայդենը խնդրել էր Կոնգրեսից։ ԱՄՆ ընդհանուր բյուջեն, որը հաշվարկվել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր ժամանակահատվածի համար, կազմում է 1,7 տրիլիոն դոլար։

Ընդ որում՝ այդ գումարի կեսը (մոտ 858 մլրդ դոլար) նախատեսված է պաշտպանական ոլորտի ֆինանսավորման համար։ Ուկրաինայի աջակցության համար նախատեսված 45մլրդ դոլարից 9-ը ուղղվելու է ռազնական օգնությանը։ Եվս 16 մլրդ դոլար էլ կազմում է տնտեսական ու  հումանիտար օգնության ֆինանսավորումը։

12 միլիարդ դոլարը պետք է ծածկի ԱՄՆ բանակի պաշարները զինամթերքով համալրելու ծախսերը՝ Ուկրաինային հասանելիք մի մասի փոխանցումից հետո։ Վաշինգտոնը ևս 7 միլիարդ դոլար էլ հատկացնելու է Եվրոպայում ամերիկյան զորքերի լրացուցիչ ծախսերի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն