Վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվել

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են,  որ մեր երկրում, սեզոնայնությամբ պայմանավորված, վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվում:

Ակտիվության բարձր ինտենսիվություն կա ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կանխարգելիչ միջոցառումները լավագույն գործիքն են հիվանդության տարածումը կանխելու համար: Հորդորում ենք տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններով անձանց հանրային վայրերում կրել դիմակ վարակվելուց խուսափելու համար: Սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների դեպքում կրել դիմակ, հատկապես հանրային տրանսպորտից օգտվելիս, փակ տարածքներում և մարդկանց կուտակումների ժամանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով